Սմարթֆոնների համար ստեղծված հավելվածները կարող են հանգեցնել նրան, որ Սաուդյան Արաբիայի զբոսաշրջային գործակալությունների 70%-ը կարող են փակվել․ գրում է Аrabian Вusiness-ը։
Զբոսաշրջային ոլորտի մասնագետները մտավախություն են հայտնում, որ բջջային հավելվածները կսպանեն իրենց բիզնեսը։ Այդ մտավախությունների համար պատճառ են հանդիսանում վիճակագրական տվյալները, որոնց համաձայն զբոսաշրջիկների 75%-ը ճանապարհորդությունն ամրագրում են օնլայն, ինչն էլ ազդում է Սաուդյան Արաբիայի տուրիստական ոլորտի եկամուտների 30%-ի վրա։
Այդ միտման պահպանման դեպքում երկրում կարող են փակվել զբոսաշրջային գործակալությունների շուրջ 70%-ը առաջիկա 5 տարվա ընթացքում, իսկ գրասենյակների 15%-ը կարող է տեղափոխվել Համացանց։ Աշխատելով օնլայն՝ գործակալությունները կարող են առաջարկել ավելի մատչելի տուրեր, քանի որ ազատված կլինեն վարձակալության վճարից, աշխատակիցների աշխատավարձերից և այլ ծախսերից։
Այլ հոդվածներ
You might also like