Սաուդյան Արաբիայի միլիարդատեր արքայազն Ալվալիդ Բին Աբդուլազիզ Ալսաուդը 18 ամիս առաջ հայտարարեց, որ մտադիր է կառուցել աշխարհում ամենաբարձր երկնաքերը: Օրերս տնտեսվարող սուբեյկտների խորհրդի չորրորդ նիստում արքայազնը հայտարարեց, որ մեկ կիլոմետր բարձրություն ունեցող, 1.2 միլիարդ դոլար արժողությամբ կառույցի աշխատանքները ընթանում են նախատեսված ծրագրով: Ինչպես գրում է Arabian Business-ը՝ Ջիդեյում կառուցվող շենքի բարձրությունը 1000 մետրից բարձր կլինի, բայց առայժմ ընկերությունը ստույգ բարձրությունը պահում է գաղտնի: Այժմ աշխարհի ամենաբարձր կատույցը համարվում է Բուրջ-Խալիֆան՝ 828 մետր բարձրությամբ: