Scandinavian Airlines ավիաընկերությունը, համացանցի քվեարկության արդյունքում, ճանաչվել է սեռական փոքրամասնության ներկայացուցիչների ամենասիրելի ավիափոխադրողը: Սկանդինավյան SAS ավիաընկերությունը 70 000 մասնակիցների հարցման արդյունքում հաղթող է ճանաչվել EDGE Awards մրցանակաբաշխությունում սեռական փոքրամասնության սիրելի ավիաընկերության անվանակարգում:
Ինչպես ասվում է EUROMAG-ի մամլու հաղորդագրությունում` Scandinavian Airlines-ին հաջողվել է առաջ անցնել այնպիսի մրցակիցներից, ինչպիսիք են` Air New Zealand-ը, American Airlines-ը, JetBlue-ը, LAN-ը և Virgin Atlantic-ը:
«Սա մեծ պատիվ է մեզ համար», – քվեարկության արդյունքները մեկնաբանել է SAS-ի PR-տնօրեն Անդերս Լինդստրը: Ինչպես արդեն հայտնել է EUROMAG-ը, 2010-ի դեկտեմբերին SAS-ի չվերթի ժամանակ առաջին անգամ Ստոքհոլմից Նյու Յորք թռիչքի ժամանակ կայացել է երկու միասեռական զույգի ամուսնություն: