Յուրօրինակ թանգարան-ատրակցիոնի բացում է տեղի ունեցել Դոմինիկյան Հանրապետությունում։ Kah Kow Experience-ը իր առջև նպատակ է դրել ծանոթացնել այցելուներին կակաոյի և շոկոլադի պատմությանը։ Այդ մասին հայտնում է Դոմինիկյան Հանրապետության Տուրիզմի նախարարությունը։
Հատուկ գոտին ստեղծվել է որպես տեղեկատվական-ժամանցային ատրակցիոն, որտեղ յուրաքանչյուր այցելու կարող է ծանոթանալ կակաոյի և շոկոլադի պատմությանն ու պատրաստման տեխնոլոգիային, նախնիների լեգենդներին, ովքեր կարծում էին, որ կակաոն աստվածների ուտելիքն է և օգտագործում էին այն՝ որպես արժույթ, ինչպես նաև՝ մասնակցել շոկոլադի տարբեր տեսակների համտեսմանը։
«Մեզ հաջողվել է կայնքի կոչել յուրօրինակ գաղափար, որը, մենք հուսով ենք, հնարավորություն կտա յուրաքանչյուր այցելուի ծանոթանալ և գնահատել մեր երկրի պատմական ժառանգությունը և ավելի մեծ հարգանքով վերաբերվել մարդկանց աշխատանքին, ովքեր մեզ են տալիս աշխարհում լավագույն կակաոն», —նշում են նրանք։