Ամանորին աշխարհի ամենատարբեր քաղաքներում հայտնվում են մարդիկ՝ զգեստավորված Սանտա Կլաուսի՝ Ձմեռ պապի, հագուստով։ Նրանք լուսանկարվում են երեխաների հետ, մասնակցում միջոցառումներին կամ պարզապես ապահովում լավ տրամադրություն։ Գուցե նրանց բազմազանությունն է պատճառը, որ մեզանից ոչ ոք չի կարողանում տարբերել և ճանաչել իրական Ձմեռ Պապին։ Իսկ նա գոյություն ունի․․․ 🙂