Ռիո դե Ժանեյրոն պատրաստվում է դիմավորել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին. այդ իրադարձությանը առնչվող միջոցառումների թվում է Կոբակաբանայի լողափի ավազե քանդակների «պարկեշտացումը»: Ավազե քանդակները համարվում են յուրօրինակ տեսարժան վայրեր լողափերին, ընդ որում՝ հատուկ ժողովրդականություն են վայելում քանդակները, որոնք պատկերում են արևահարվող կնոջ:
Պապի գալու առթիվ ավազե «հանգստացողների» բիկինիների վրա շտապ կարգով ամրացվել են ավազե շրջազգեստներ. հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Քանդակների հեղինակները հասաստիացնում են, որ փոփոխությունները իրենք արել են սեփական նախաձեռնությամբ՝ պատվավոր հյուրի հանդեպ հարգանքից ելնելով: Բացի այդ, լողափում հայտնվել են նոր քանդակներ. Կորկովադու լեռը Հիսուս Քրիստոսի արձանի հետ և քանդակ, որը պատկերում է հենց Պապին:
Հուլիսի 23-ից 28-ին Ռիո դե Ժանեյրոյում կանցկացվի Կաթոլիկ երիտասարդների համաշխարհային օրեր: Խոսքը կաթոլիկ եկեղեցու ամենամեծ իրադարձություններից մեկի մասին է, որին մասնակցում են շուրջ մեկուկես միլիոն հավատացյալներ ամբողջ աշխարհից: