Կորեական Պուսանում հունիսի 7 -ից 10-ը կանցկացվի երկրում ամենամեծ Ավազի փառատոնը, որի թեման այս տարի կինոմատոգրաֆիան է: Զբոսաշրջիկների շրջանում հայտնի Հեունդե լողափում կցուցադրվեն տարբեր կինոկերպարների ավազե քանդակները:
Այստեղ կլինեն և Քինգ Քոնգը, և Երկաթե մարդը և Չարլի Չապլինը: Փառատոնի ծրագրում 32 միջոցառումներ են` ցուցահանդեսներ, համերգներ, վարպետության դասեր և այլն: Փառատոնի ընթացքում կարելի է տեսնել շքերթ, լսել կենդանի երաժշտություն, սահել ավազե բլուրների վրայով և ինքնուրույն քանդակել ավազե արձանիկ:
Փառատոնի մուտքը ազատ է ժամը 9:00-ից մինչև 22:00-ը. հայտնում է Կորեայի զբոսաշրջության ազգային կազմակերպությունը: