Սան Ֆրանցիսկոն` դոնդողից (Ֆոտո և վիդեո)

Մթերային ճարտարապետություն. սա բնավ նոր բան չէ, այդ պատճառով որևէ մեկին դրանով զարմացնելու համար անհրաժեշտ է գտնել իսկապես բացառիկ մի բան` կամ նյութը, կամ գաղափարը: Միգուցե դիզայներ  Liz Hickock-ին հաջողվել է և մեկը, և մյուսը` գունավոր դոնդողից  ստեղծելով Սան Ֆրանցիսկոյի ճշգրիտ մանրանկարը:

Նախագիծը բաղկացած է երեք բաղադրիչներից` մոդելը, լուսանկարները և տեսագրությունները: Աղջկան հաջողվել է ստեղծել զարմանալիորեն հեքիաթային և միևնույն ժամանակ մռայլ քաղաքային մթնոլորտ, որը հիշեցնում է կամ որևէ մուլտֆիլմ, կամ ամանորյա տոներին քաղաքի բազմագույն լույսերը:

Բազմագույն դոնդողի մեջով անցնող լույսերը ստեղծում են լրացուցիչ  գոգավորություն և ընդգծում քաղաքի տներն ու այլ օբյեկտները, ինչպիսին է Golden Gate կամուրջը:

Հատկապես հետաքրքիր էֆֆեկտ է ունենում այս կառույցը, երբ շարժում ես այն պահող պլատֆորմը: Քաղաքը կարծես թե կենդանանում է` պատկերելով երկրաշարժ:

Դիզայներն ունի նաև դոնդողից պատրաստված այլ կառույցներ, որոնք նույնպես ներկայացված են տեսագրությունով:

You might also like