Ամեն տարի սուր զգացողությունների հազարավոր սիրահարներ ամբողջ աշխարհից գալիս են Պամպլոնա` Իսպանիայի հնագույն քաղաքներից մեկը, որպեսզի մաասնակցեն Սան Ֆերմին փառատոնին: Առաջին անգամ այն տեղի է ունեցել 1591 թվականին: Փառատոնը սովորաբար տևում է 9 օր և սկսվում է «էնսերրոյով»` ցլերի և մարդկանց համատեղ մրցավազքով քաղաքի փողոցներում: Դիմակահանդես, հրավառություն և, իհարկե, հնարավորինս շատ ցուլեր. այդ ամենը Սան Ֆերմին 2012 փառատոնն է:
Նշենք, որ փառատոնի մեկնարկի նախօրեին` իսպանական Պամպլոնա քաղաքում կիսամերկ ակտիվիստները` ներկված կարմիր և շագանակագույն, որոնք խորհրանշում են արյունն ու ցուլի կաշին, իրենց մարմնով գրել են «Stop bullfights» արտահայտությունը` պահանջելով վերջ դնել էնսերրոյին և կորրիդային` ավանդական ցլամարտին: