Մոտ ապագայում ուղեբեռի կորուստի խնդիրը պետք է գտնի իր լուծումը․ Samsung կորպորացիան՝ Samsonite ընկերության հետ համագործակցությամբ, մտադիր է թողարկել հատուկ ճամպրուկ, որը հնարավոր չի լինի կորցնել։
Նոր ճամպրուկը կունենա GPS-ով միկրոչիպ, ինչը թույլ կտա նրա սեփականատիրոջը վերահսկել իր ուղեբեռի գտնվելու վայրը։ Սմարթ ճամպրուկի միկրոչիպը կկապվի նրա տիրոջ բջջային հեռախոսի համարին։
Samsung-ի գյուտը նաև ուղևորների կազատի ուղեբեռի սպասման ավելորդ ժամանակից, ուղեբեռը անձամբ կհաղորդի իր տիրոջը, թե երբ է լքել ինքնաթիռը և հայտնվել շարժաժապավենի վրա։
Տվյալ նախագծի իրականացման վրա աշխատող թիմը նաև մտադիր է «սովորեցնել» սմարթ ճամպրուկին հետևել տիրոջը՝ սահելով նրանից որոշալի հետավորության վրա, և նույնիսկ ինքնուրյուն գրանցվել։