Samsonite ընկերությունը ետկանչ է արել Tokyo Chic շարքի իր վաճառած ճամպրուկների քառորդ միլիոնը: Ինչպես պարզվել է` նյութը, որից պատրաստվել են ճամպրուկները, պարունակում է քիմիա, որը վտանգավոր է մարդու առողջության համար: Ճամպրուկների այս շարքը, որն արդեն երեք տարի շուկայում է, փորձարկվել է Հոնգկոնգի սպառողական խորհրդում: Փորձագետները հայտնաբերել են, որ պլաստմասը մեկ կիլոգրամում պարունակում է 17.960 միլիգրամ քիմիական նյութ: Դա զգալիորեն գերազանցում է բնապահպանների առաջարկած չափը: Այս ետկանչը Samsonite-ին կարժենա շուրջ 400 հազար եվրո:
Ընկերությունն արդեն անցկացրել է մասնավոր փորձաքննություն և պարզել, որ վտանգավոր նյութերը, որից պատրաստված են ճամպրուկների բռնակները ընդամենը 17 միլիգրամ է մեկ կիլոգրամում. գրում է Telegraph-ը: Ընկերության ներկայացուցիչների կարծիքով` «մարդ պետք է ուտի նվազագույնը 100 այդպիսի բռնակ, որպեսզի քաղցկեղով հիվանդանալու վտանգի առաջ կանգնի»: Այնուամենայնիվ, Tokyo Chic-ի նոր խմբականակը, որը պատրաստվում է առաքման Բելգիայի պահեստներից, ունի նոր բռնակներ: Շարքը հիմնականում վաճառվում է Ասիայի և Մերձավոր Արևելքի խանութներում: Սակայն գնել Tokyo Chic ճամպրուկները հնարավոր է նաև ինտերնետով, ինչը շատ է անհանգստացնում եվրոպացի գնորդներին: Այդ պատճառով այս շարքից ճամպրուկ ունեցողներին խորհուրդ է տրվում դիմել արտադրողին: