Սալվադոր Դալիի փարիզյան ցուցահանդեսը, որը վերջերս է բացվել Ջորջ Պոմպիդուի կենտրոնում, հանրության շրջանում այնքան մեծ հաջողություն է վայելում, որ թանգարանի տնօրինությունը որոշում է կայացրել երկարացնել նրա աշխատաժամերը: Օրական ավելի քան 6500 մարդ գալի է Պոմպիդու կենտրոն դիտելու Սալվադոր Դալիի 200 ստեղծագործությունները. հիմա այն բաց կլինի մինչև ժամը 23:00, բացի երեքշաբթիից, երբ թանգարանը ավանդաբար փակ է լինում:
Բացի այդ, այցելուների համար, ովքեր տոմսը ձեռք են բերել կենտրոնի կայքից, դեկտեմբերի 9-ից սկսած ցուցահանդեսը բաց կլինի 9:30-ից, իսկ մնացած այցելուները կարող են այցելել ժամը 11-ից ոչ շուտ: Ցուցահանդեսը կտևի մինչև մարտի 25-ը: Հարկ է նշել, որ Պոմպիդու կենտրոնը Դալիի ցուցահանդես անցկացնում է 1980 թվականից սկսած. այն ժամանակ ցուցահանդես այցելել են 840 հազար մարդ՝ ռեկորդ, որը մինչ այսօր չի գերազանցվել: Կազմակերպիչները հուսով են, որ այս ցուցահանդեսը կսահմանի նոր ռեկորդ. գրում է Tout-paris.org-ը: