Այս ձմեռ Ֆրանսիայի մեծ մասում մեծ վաճառքի սեզոնը կսկսվի հունվարի 9-ին ժամը 8:00-ին և կավարտվի փետրվարի 12-ի երեկոյան: Սակայն մի շարք գերատեսչություններում և արտասահմանյան տարածքներում այն կլինի տարբեր օրերի: Մասնավորապես, Մյորտ և Մոզելում (Meurthe-et-Moselle), Մյոզում (Meuse), Մոզելում (Moselle), Վոգեզում (Vosges), Ատլանտյան Պիրենեյում (Pyrénées-Atlantiques) և Ֆրանսիական Գվիանեում զեղչերի սեզոնը սկսվել է հունվարի 2-ին և կավարտվի փետրվարի 5-ին: Գվադելուպեում զեղչերը սկսվել են հունվարի 5-ին և կավարտվեն փետրվարի 8-ին: Սեն Պիեռ և Միկելոն կղզիներում զեղչերը կլինեն հունվարի 16 -ից փետրվարի 19-ը, Ռեյունոն կղզում` փետրվարի 2-ից մարտի 8-ը: Զեղչային շրջանում շատ առևտրի կենտրոններ աշխատում են մինչև ուշ երեկո և նույնիսկ հանգստյան օրերին: Զեղչերը սովորաբար լինում են 30-50%, որոնք առաջարկում են ոչ միայն խանութները, այլև հայտնի բրենդային բուտիկները: