Բուդապեշտում կանցկացվի Ծաղկած բալենու ամենամյա փառատոն՝ Sakura Festival: Այն կանցկացվի Füvészkert բուսաբանական այգում, որն ավելի քան 235 տարեկան է: Փառատոնը անց է կացվում Հունգարիայում Ճապոնիայի դեսպանի հովանավորությամբ, ով համարվում է այս միջոցառման պատվավոր հյուրը:
Այցելուները կարող են ծանոթանալ ավանդական ճապոնական արվեստին և մշակույթին, այցելել օրիգամիի և գեղագրության ցուցահանդեսների, համտեսել իսկական ճապոնական թեյ: Հատուկ ծրագիր է պատրաստվել նաև երեխաների համար: Փառատոնը տեղի կունենա հանգստայն օրերին՝ ապրիլի 6-7 և 13-14:
Մուտքի տոմսն արժե 700 ֆորինտ (2.2 եվրո)մեծահասակների համար և 300 ֆորինտ (1 եվրո) երեխաների և թոշակառուների համար, ընտանեկան տոմսը երկու մեծահասակի և երկու երեխայի համար արժե 1700 ֆորինտ (5.5 եվրո): Բուսաբանական այգին բաց է 9:00-ից 17:00-ը: