Սենտ Կիտս և Նևիս` կղզիներ օլիգարխների համար

Շքեղ ճանապարհորդությունների շուկան Կարիբյան ավազանի փոքրիկ պետություններից մեկում, որը կազմված է ընդամենը երկու` Սենտ Կիտս և Նևիս կղզիներից, աճ է արձանագրում: Ինչպես հայտնում է այս պետության կառավարությունը` կղզու նավահանգիստ մտած մասնավոր զբոսանավերի քանակը 2011  թվականի 285-ից  2012-ում հասել է 485-ի` գրանցելով 70% աճ: Նույնը վերաբերվում է նաև մասնավոր և կոորպորատիվ ինքնաթիռներին: 2009  թվականին երկիր է այցելել 186  մասնավոր ինքնաթիռ, իսկ 2012-ին` արդեն 393:

Saint Kitts and Nevis

Ինչպես հայտնում է երկրի զբոսաշրջության նախարարությունը` այցելուների մեծամասնությունը տարեկան վաստակում է ավելի քան 100 000  դոլար: Այս կապակցությամբ` Սենտ Կիտսը շքեղ ճանապարհորդությունների շուկայում դարձրել է առաջնային և Կրիստոֆ նավահանգստում սկսել է զբոսանավերի համար մեծ ծովապատնեշի շինարարությունը, իսկ Robert L Bradshaw միջազգային օդանավակայանում մայիսին կհայտնվի նոր տերմինալ հատուկ մասնավոր և կոորպորատիվ ինքնաթիռներ ընդունելու համար:

Ինչպես հայտնում է Carribean Journal-ը` Սենտ Կիտսի կառավարությունը նաև մտադիր է շարունակել Բասետերեում Զանտե նավահանգստի շինարարությունը:

Սենտ Կիտս և Նեվիսի տեղադրությունը քարտեզում.


View Larger Map

You might also like