Իրաքի նախկին նախագահ Սադամ Հուսեյնի Բասրայում գտնվող պալատը կդառնա թանգարան։ Ինչպես հայտնում է Lenta-ն՝ հղում կատարելով National Geographic-ին, նախագծի արժեքը գնահատվում է 3,5 միլիոն դոլար։
Նախատեսվում է, որ այն կունենա հին Շումերից, Բաբելոնից և Ասորեստանից ցուցանմուշներով չորս սրահ, որոնք կծանոթացնեն այցելուներին Իրաքի պատմությանը։ «Ընդհանուր առմամբ, ցուցահանդեսում կլինեն 3,5-4 հազար օբյեկտ Բաղդադում Իրաքի թանգարանից»,-մեկնաբանել է Բասրայում հնությունների և ժառանգության բաժնի ղեկավար Քահթան ալ Աբիդը (Qahtan al-Abeed)։
Սա կլինի երկրում բացված առաջին թանգարանը վերջին մի քանի տասնամյակի ընթացքում։ Իրաքի իշխանությունները հույս ունեն, որ այն կդառնա Իրաքում մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Բասրայի մշակութային վերածննդի խորհրդանիշը։ Թանգարանը պլանավորում են բացել այս տարվա սեպտեմբերին։