Իռլանդական Ryanair լոուքոստերը, որը հայտնի է իր գործնականությամբ, գտել է ևս մեկ խնայողության տարբերակ. նրա ինքնաթիռների թռիչքների արագությունը կնվազի, որն էլ կբերի անհրաժեշտ վառելիքի նվազման, այսինքն՝ կէժանացնի շահագործման ծախսերը:
Այդպիսով, Ryanair -ի թռիչքների ամեն ժամը երկու րոպեով կերկարի. հայտնում է Dailymail.co.uk-ը: Այս ամառ ավիափոխադրողը կանգնած է տոմսերի պահանջարկի նվազման խնդրի առաջ. շոգ եղանակի պատճառով շատ եվրոպացիներ որոշել են չմեկնել հանգստի և արձակուրդը տանը անցկացնել:
Արդյունքում, Ryanair-ը, եկամուտ չստանալով, ստիպված է նոր ուժերով փնտրել խնայողական աղբյուրներ կամ լրացուցիչ եկամուտ: Հիշեցնենք, որ նրա վերջին ծրագրերից ինքնաթիռները գովազդով ծածկելն է: