Ryanair-ի ինքնաթիռները կհամալրվեն գովազդով

Ryanair ընկերությունը հայտարարել է իր ինքաթիռների  վրա գովազդի տեղադրման ծրագրերի մասին: Դրա համար տեղ կհատկացվի ինքնաթիռների արտաքին մասում, բայց առանց վնասելու հենց ընկերության լոգոտիպը, որը պատկերված է ինքնաթիռների պոչային հատվածում:

Ryanair

Ryanair-ի պարկը ներառում է 300 ինքնաթիռ. ընկերության մամուլի ծառայությունը ընդգծում է, որ գովազդատուների համար սա ամենաարդյունավետ տարբերակն է, ընդ որում՝ ապրանքը կամ ծառայությունը գովազդելու ամենամատչելի հնարավորությունը:

Ryanair

Ենթադրաբար,  Ryanair-ի մեկ ինքնաթիռի վրա տեղեկատվության տեղադրումը սկսվում է 20 հազառ դոլարից. պայմանագիրը նախատեսված է մեկ տարվա համար: Արդեն կան առաջին պատվիրատուները, բայց, ինչպես հայտնում է Dailymail.co.uk-ն, նրանց անունը գաղտնի է պահվում:

You might also like