Այս տարի «Ryanair-ի աղջիկներ 2012» օրացույցը դարձել է «ամենասեքսուալը» ընկերության ամենամյա բարեգործական ակցիաների պատմության մեջ: 13 ուղեկցորդուհիները լուսանկարվել են ներքնազգեստներով և լողազգեստներով: Ընկերության պաշտոնական կայքում կարելի է ձեռք բերել օրացույցը 14 եվրոյով, իսկ վաճառքից ստացված գումարը գնում է հազվադեպ հիվանդություններով տառապող երեխաների օգնությանը: Ստացված գումարով 50 հիվանդ երեխաներ իրենց ծնողների հետ արձակուրդներին մեկնել են Մալագա:
Ryanair իռլանդական ավիաընկերությունը թողարկել է հինգերորդ ամենամյա բարեգործական «Ryanair-ի աղջիկներ» օրացույցը, որի համար ներքնազգեստով լուսանկարվել են ընկերության ուղեկցորդուհիները:
Անցած տարի Աշխատանքային կուսակցության ներկայացուցիչ Մերի Հանիբոլը մեղադրել է ավիաընկերությանը ավիացիոն ոլորտի «սեքսուալացման» մեջ և նրանց ակցիան անվանել է «հուսահատ պայքար` հանուն շահույթի»: Ի պատասխան դրա` ավիաընկերության գործադիր տնօրեն Մայքլ Օ’ Լիրին քաղաքականությունը անվանել է «տխուր» և նրան է ուղարկել օրացույցի մի պատճեն: