Եվրոպայի խոշորագույն բյուջետային ավիափոխադրող Ryanair-ը ներկայացրել է բջջային հավելվածի նոր թարմացված ծրագիրը: Այժմ գտնել հարմար չվերթը, կատարել ավիատոմսի պատվերը և գրանցումը դարձել է ավելի հեշտ:
My Ryanair app-ի նոր գործառույթների մեջ են մտնում Business Plus սակագնով ավիատոմսերի ամրագրման հնարավորությունը, ինչպես նաև՝ բջջային վայրէջքային կտրոնների ավտոմատ վերացումը դրա օգտագործումից 48 ժամ հետո:
Ծառայությունը հնարավորություն է տալիս ուղևորներին ստեղծել սեփական պրոֆայլները, փնտրել երթուղիներ ցանցի ավելի քան 1,5 հազար չվերթների միջից, վճարել ուղեբեռի համար, ամրագրել հյուրանոցներ, վարձակալել ավտոմեքենաներ և այլն:
My Ryanair app-ը արդեն ներբեռնվել է ավելի քան 2 միլիոն անգամ: Հավելվածը հասանելի է AppStore-ում և Google Play-ում անգլերենով, իտալերենով և իսպաներենով: