Իռլանդական բյուջետային Ryanair ավիաընկերությունը ներկայացրել է մի քանի կարևոր փոփոխություններ: Դա ուղևորների արձագանքների վերամշակման արդյունքն է: Առաջին հերթին ուղևորները դժգոհում էին ինքնաթիռ մտնելու համար մղվող «պայքարի» համար. բանն այն է, որ տոմսը գնելիս ուղևորը նստատեղը չի ամրագրում: Արդյունքում, նրանք, ովքեր ցանկանում են թռչել պատուհանի մոտ նստած կամ տեղ զբաղեցնել ընկերների կողքին, ինքնաթիռի մուտքի մոտ իսկական մարտ էին մղում:
Ryanair-ը նաև ունի տեղի ընտրության վճարովի հավելված (10 ֆունտ), բայց մարդիկ դրանից հազվադեպ են օգտվում. դա շատ թանկարժեք է Ryanair-ի տոմսի գների հետ համեմատած: Շուտով իրավիճակը ամբողջովին կփոխվի. փետրվարից սկսած ուղևորները այլևս ստիպված չեն լինի ինքնաթիռ ներխուժել առաջինը, որպեսզի լավագույն տեղը զբաղեցնեն: Առաջին հերթին 5 դոլարով նվազել է նախապես տեղն ընտրելու վճարը: Երկրորդը` բոլոր նրանք, ովքեր չեն վճարի լրացուցիչ գումարը, կտեղաբաշխվեն ավիաընկերության կողմից պատահականության սկզբունքով. թռիչքից մեկ օր առաջ համակարգը կտեղաբաշխի ուղևորներին: Բացի այդ, տոմսը գնելուց հետո 24 ժամվա ընթացքում ճանապարհորդները կարող են շտկել սխալները (օրինակ` անվան մեջ սխալ) անվճար:
Այժմ այդ հավելվածը վճարովի է: Ուղեբեռի գրանցումը օդանավակայանում կէժանանա 60 ֆունտից հասնելով 30-ի, իսկ ինքնուրույն տպած վայրէջքի կտրոնի բացակայության համար զբոսաշրջիկը կվճարի 15 ֆունտ (ներկայումս` 70): Եվ վերջապես, դեկտեմբերից սկսած կթույլատրվի ինքնաթիռ տանել երկրորդ ուղեբեռ` ձեռքի փոքրիկ պայուսակ, այնպիսին, ինչպիսին կանացի պայուսակն է կամ duty-free-ից գնած փաթեթը: Այժմ Ryanair -ը թույլատրում է միայն մեկ պայուսակ: