Ապրիլի 9-ին Սանկտ-Պետերբուրգից դեպի Եգիպտոսի Հուրգադա հանգստավայր ճանապարհորդող տուրիստը տեղի անձնագրային ստուգման բաժանմունքում անձնագրի փոխարեն ներկայացրել է մեկ շիշ վիսկի:
Ականատեսները նշում են, որ տուրիստը, ում անունը չի նշվում, շշի ներկայացման ժամանակ ասել է՝ «սա իմ անձնագիրն է»: Չար կատակը այդպիսով չի ստացվել և զբոսաշրջիկը հետ է ուղարկվել Պետերբուրգ: Հնարավոր է, որ աշխատակիցները շշի վրա չեն կարողացել գտնել լուսանկար 🙂
Ի դեպ, «Россия» ավիաընկերությունը հայտարարում է, որ Պետերբուրգի տուրիստները հաճախ են ունենում խնդիրներ սահմանային հսկման կետերում: Որոշ ուղևորներ, անտեսելով արգելքը, ինքնաթիռում հանում են ճամպրուկներից ալկոհոլային խմիչքները, որոնք գնված են լինում Duty Free խանութներից, և հարբելով իրենց պահում ոչ վայել և խանգարում շատ ուղևորների, ինչպես նաև առաջացնում բազմաթիվ խնդիրներ սահմանային անցակետերում: