Դեկտեմբերի 5-ին եգիպտական հայտնի Շարմ էլ Շեյխ հանգստավայրում հանգստանալիս Ռուսաստանից մի զբոսաշրջուհու մոտ սկսվել է վաղաժամ ծննդաբերություն: Ժաննա Պրոտասովան, ով հղիության 7-րդ ամսում էր, ծննդաբերել է աղջիկ և տղա: Երեխաները այժմ գտնվում են Կահիրեի հիվանդանոցներից մեկի շուտ ծնված երեխաների համար նախատեսված ինկուբատորում, իսկ նրանց մայրը՝ Շարմ էլ Շեյխի հիվանդանոցում. հայտնում է Ինտերֆաքսը: Ե′վ մոր, և′ երեխաների վիճակը գնահատվում է բավարար: Իր հերթին, Եգիպտոսում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան հյուպատոսական բաժինը քայլեր է ձեռնարկում, որպեսզի կազմեն փաստաթղթերը մորն ու նորածիններին ԱԻՆ-ի հատուկ ինքնաթիռով Ռուսաստան տեղափոխելու համար:
Դեռևս պարզ չէ, թե ով է վճարելու հիվանդանոցի ծախսերը: Տուրիստական ընկերությունների մեծամասնությունը ուղեգիր չի վաճառում հղիության այդ ամսում գտնվող կանանց, իսկ ճանապարհորդության ընթացքում ծննդաբերությունը չի համարվում ապահովագրական դեպք: Հայտնի են դեպքեր, երբ նման վաղաժամ ծննդաբերությունից հետո (ինչը լինում է կլիմայի փոփոխությունից և ավիաթռիչքից) ծնողներին պարզապես չեն վերադարձրել երեխաներին մինչև նրանք չեն փակել հիվանդանոցի ծախսերը: