Ռուսաստանի օդանավակայաններում ստուգման ժամանակ ուղևորներն այլևս ստիպված չեն լինի հանել կոշիկները:
Այս օրենքը ուժի մեջ է մտնում 2012-ի մայիսի երկրորդ շաբաթից: Ի հարկե, օրենքը չի վերաբերվում բոլորին, այլ միայն նրանց, ում կոշիկի հենքի բարձրությունը մեկ սանտիմետրից պակաս է, իսկ կրունկի բարձրությունը՝ մինչև 2.5 սմ:
Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարության համապատասխան հրամանը հրապարակվել է «Российская газета»-ի կողմից: Բացի այդ, այլևս կարիք չի լինի հագից հանել այն գոտիները, որոնց լայնությունը 4 սմ-ից և հաստությունը 0.5սմ-ից պակաս է:
Իսկ արդեն այս աշնանից, ինչպես սպասվում է, ինքնաթիռի սալոն հնարավոր կլինի ուղեբեռի մեջ տեղափոխել ոչ ալկոհոլային խմիչքներն առանց ծավալային սահմանափակումների: Այսօրվա դրությամբ դեռևս ուղևորներին թույլատրվում է իրենց հետ վերցնել 100 մլ-ից ոչ ավելի հեղուկ: