Travel and Leisure ամսագրի ընթերցողները պատասխանելով «Ամենաանբարյացակամ քաղաքն աշխարհում» հարցիկ՝ առաջին տեղը հատկացրել են Մոսկվային։ Սակայն թոփ-15-ում ճնշող մեծամասնությամբ առաջատար է ԱՄՆ-ն։ 9 ամերիկյան քաղաք հայտնվել է վարկանիշային աղյուսակի վերին հորիզոնականներում։
Ինչ վերաբերվում է Ռուսաստանին, ապա Մոսկվան առաջին տեղում է, իսկ Սանկտ Պետերբուրգը՝ երրորդ։ Օտարերկրյա զբոսաշրջիկներին վրդովվեցնում են մոսկվացիները, ովքեր պատրաստակամ չեն օգնել դիմացինին և անտարբեր են զբոսաշրջիկների հանդեպ։
Թոփ-15 ամենաանբարյացակամ քաղաքներն աշխարհում.
1.Մոսկվա, Ռուսաստան
2. Ատլանտիկ Սիթի, ԱՄՆ
3. Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
4. Մարսել, Ֆրանսիա
5. Լոս Անջելես, ԱՄՆ
6. Նյու Յորք, ԱՄՆ
7. Ֆիլադելֆիա, ԱՄՆ
8. Բալթիմոր, ԱՄՆ
9. Լաս Վեգաս, ԱՄՆ
10. Կանն, Ֆրանսիա
11. Պեկին, Չինաստան
12. Մայամի, ԱՄՆ
13. Վաշինգտոն, ԱՄՆ
14. Ֆրանկֆուրտ, Գերմանիա
15. Բոստոն, ԱՄՆ։