Ռոստուրիզմի ղեկավար Ալեքսանդր Ռադկովը և Իսլանդիայի արդյունաբերության նախարար Կատրին Յուլիուսդոտտիրը երկու երկրների տուրիստական ընկերությունների ներկայացուցիչների ներկայությամբ համաձայնագիր են ստորագրել՝ փոխադարձ տուրիստական հոսք ապահովելու համար: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Իսլանդացի նախարարը նշել է, որ իրենց համար շատ կարևոր է ռուսական շուկան, և տուրիզմի զարգացմանը խանգարում է այն հանգամանքը, որ երկու երկրների միջև վիզային ռեժիմ է, և չկան ուղիղ չվերթներ:
2011 թ. արդյունքում, ինչպես սպասվում է, Իսլանդիա կայցելեն 600 հազար արտասահմանցի զբոսաշրջիկներ: Նախարարի պնդմամբ՝ տուրիզմի ասպարեզում գրանցված աճը պայմանավորված է 2010 թ. Իսլանդիայում ժայթքած հրաբխով, ինչը հրավիրել է ամբողջ աշխարհի ուշադրությունը:
Աղբյուրը` 1in.am