Ժերար Դեպարդյեն, ով տարի կես առաջ դարձավ Ռուսաստանի քաղաքացի, հայտարարել է այն մասին, որ Մոսկվայում կբացի ռուս-ֆրանսիական ռեստորան, որը կունենա «Gérard» անվանումը:
Դերասանը, որը առանձնանում է իր ախորժակով և գինիների հանդեպ սիրով, ինչպես գրում է The Local-ը, հայտարարել է, որ ռեստորանը կբացվի հոկտեմբերին, և նոր հաստատությունում սնունդը կլինի հասարակ ռուսական և ֆրանսիական ուտեստներ, որոնք դուր են գալիս հենց դերասանին: Ինչպես նաև, Դեպարդյեն հայտարարել է, որ ցանկանում է ևս երկու ռեստորան բացել. առաջինը՝ Սանկտ Պետերբուրգում, երկրորդը՝ Սարանսկում: