Սմոլենսկի շրջանում բացվել է Յուրի Նիկուլինի տուն-թանգարանը: Թանգարանի հեղինակի` Նատալյա Ժոլնորովաիի խոսքերով` ծրագիրը նախաձեռնվել է Դեմիդովում 2003 թվականին: Սկզբում թանգարանի հիմնադիրները գնեցին տունը, որտեղ Նիկուլինների ընտանիքը ապրել է անցյալ դարի 20-ական թվականներին, սակայն հետո ստիպված եղան այն հիմնովին վերակառուցել, քանի որ տունը գտնվում էր շատ վատ վիճակում:
Ժոլնովորան, ում ընտանիքը ապրել է Նիկուլինների հարևանությամբ, նաև նշել է, որ թանգարանի շինարարությունը շատ դանդաղ է ընթացել ֆինանսավորման բացակայության պատճառով: Թանգարանի ստեղծման համար ընտանիքը տրամադրել է շուրջ հինգ միլիոն ռուբլի. ընդ որում, ըստ Ժոլնովորայի, տեղական իշխանություններից և առևտրային կազմակերպություններից նրանք որևէ աջակցություն չեն ստացել:
Ենթադրվում է, որ պաշտոնապես Նիկուլինի տուն-թանգարան այն չի կոչվի: Նման կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ է բավարարել մի քանի պայմաններ. օրական վաճառել որոշակի քանակությամբ տոմսեր, իրականացնել ցուցանմուշների պահպանման հատուկ ծրագիր և այլն: Հնարավոր է, որ տունն անվանվի «Նիկուլինի մշակութային կենտրոն»:
Մինչև ԽՍՀՄ ժողովրդական արտիստի հոբելյանի տոնակատարությունները, Դեմիդովայում, որտեղ դերասանը ապրել է 4 տարի, կանգնեցվել է Յուրի Նիկուլինի հուշարձանը: