Անցած շաբաթ հայտնի հոլիվուդյան դերասան Ռասել Քրոուին կարելի էր տեսնել Միկոնոս հունական կղզում: 49-ամյա Քրոուն վաղուց հայտնի է` որպես սրտակեր, այդ պատճառով հիմա էլ, հայտնվելով լողափին, նա անմիջապես իրեն ընկերախումբ է գտել: Քրոուն միանգամից մոտեցել է երիտասարդ աղջիկների խմբին, ովքեր արդեն րոպեներ անց ուրախ ծիծաղել են նրա կատակների վրա` ձգտելով ավելի մոտ նստել նրան. հայտնում է Golos.ua-ն:
Լողափային օրվա ավարտին դերասանը նրանցից մեկին հրավիրել է թանկարժեք ռեստորան: Պապարացիները այս զույգին նկատել են նաև հաջորդ օրը: Երիտասարդ շիկահերը շրջել է դերասանի հետ կվադրոցիկլով, որից հետո նրանք միասին զբոսնել են լողափում: Ի դեպ, հանգստավայրում Քրոուն միայն սիրային հաճույքներով չի տարվել:
Նա բարձր է գնահատել Էգեյան ծովի այդ առողջարանային կղզու զբոսաշրջային հնարավորությունները` այդ մասին համացանցում գրելով. «Ինչպե՞ս է պատահել, որ ավելի վաղ ես այստեղ չեմ եղել: Ինչպիսի~ գեղեցկություն: Ես անպայման կվերադառնամ այստեղ»: Ռասել Քրոուն հայտնի է «Գլադիատոր» ֆիլմում գլխավոր դերակատարմամբ, որի համար «Օսկար» է ստացել: Մոտ ապագայում էկրան կբարձրանա «Պողպատե մարդը» ֆիլմը, որտեղ նա խաղացել է գլխավոր դերերից մեկը: