Շատ զբոսաշրջիկներ, օտար երկրում ճանապարհորդելիս, իրենց թույլ են տալիս բաներ, որոնք ընդունելի չեն շրջապատի և առօրյա կյանքի համար։ Այդ պատճառով այնպիսի հայտնի քաղաքների բնակիչներ, ինչպիսիք են՝ Բարսելոնան և Վենետիկը, հրաժարվում են ընդունել օտարերկրյա զբոսաշրջիկների՝ պատճառաբանելով դա նրանց վատ վարքով, ամբարտավանությամբ և զզվելի սովորություններով։
Ստորև ներկայացված են լավ վարքագծի 8 կանոն, որոնք օտարերկրյա ճանապարհորդությունների ժամանակ վարքագծի հիմքն են։
1. Քաղաքավարի և բարյացկամ եղեք շրջապատի բոլոր մարդկանց հետ;
2. Մի ձեռք տվեք և մի անհանգստացրեք ձեզ հանդիպող կենդանիներին՝ լինեն դրանք ընտանի, թե վայրի;
3. Համբերատար եղեք (նույնիսկ օդանավակայանում հերթի մեջ) և մի բռնկվեք ու վիճեք շրջապատի մարդկանց հետ;
4. Հագնվեք տեղին, եղանակին և այդ երկրի մշակութային ավանդույթներին համապատասխան;
5. Հանդուրժող եղեք, երբ հանդիպում եք ձեր տեսակետներին, նախընտրություններին, ավանդույթներին և արժեքներին չհամապատասխանող մարդկանց, ընդունեք նրանց աշխարհն ու մշակույթը;
6. Մինչ մեկնելը ծանոթացեք տվյալ երկրում էթիկետի առանձնահատկություններին և ճշտեք այնպիսի դետալներ, ինչպիսին է՝ ռեստորաններում, հյուրանոցներում և տաքսիներում թեյավճարի չափը;
7. Մի լուսանկարեք տեղաբնակներին՝ նրանց դնելով ցուցանմուշի կամ տեսարժան վայրի տեղ;
8. Սովորեք տարրական բառեր և արտահայտություններ այդ երկրի լեզվով։