Ռուա Գանսալու դե Կարվալոն փողոց է Պորտո Ալեգրեում` բրազիլական Ռիու Գրանդի դու Սուլ նահանգի մայրաքաղաքում և ամենախոշոր քաղաքում: Փողոցը երկու կողմերից ակոսված է ծառերով, և զարմանալի չէ, որ այն համարվում է ամենագեղեցիկ փողոցը աշխարհում: Այն ձգվում է 500 մետր, իսկ փողոցի երկայնքով հարյուրից ավելի վարդագույն ծառեր են, որոնց բարձրությունը հավասար է հարևան շինությունների յոթերորդ հարկին: Ծառերը տնկել են գերմանացիները 1930-ական թվականներին, ովքեր աշխատում էին հարևանությունում գտնվող գարեջրի գործարանում:
1. 2005 թվականին քիչ հեռու գտնվող առևտրի տան շինարարությունը սպառնալիքի տակ դրեց այս հրաշալի փողոցը, այդ ժամանակ էլ մոբիլիզացվեցին տեղի բնակիչները:
2. Փողոցի փրկության ակցիան հաջողություն ունեցավ և 2006 թվականի հունիսի 5-ին քաղաքի այդ ժամանակվա քաղաքապետ Խոսե Ֆոգաչան ստորագրեց հրամանագիր այն մասին, որ փողոցը հանդիսանում է «պատմական, մշակութային և բնական հուշարձան»:
3. Շուտով այդ «ծառային թունելները» մեծ տարածում գտան:
4. 2008 թվականին պորտուգալացի կենսաբաններից մեկը տեսավ այս փողոցը և անվանեց այն «ամենագեղեցիկ փողոցը աշխարհում»:
5. Այդ ժամանակից ի վեր փողոցը կրում է այդ անվանումը: