Royal Paradise հյուրանոցը տեղակայված է Հունաստանի Պոտոս կուրորտային ավանի մոտ, Պրինու նավահանգստից 23 կմ հեռավորության վրա և Թասոս կղզու Լիմենաս քաղաքից 45 կմ հեռավորության վրա:
Կարգը՝
Տեղադրությունը՝ Հունաստան, Թասոս կղզի
Արժեքը՝ սկսած € 72-ից:
Համարների ամրագրում՝ (010) 58.27.37, (060) 37.03.77
Կայք՝ www.hot-tours.am
Այլ մանրամասները՝ hot-tours.am/hotel.php?id=339#main
Արժեքը հաշվարկված է երկտեղանի համարում մեկ անձի գիշերակացի համար:
Royal Paradise Beach Resort & SPA-ն ոչ մեծ սակայն շքեղ հյուրանոց է ավազե ծովափին: Կազմված է եռահարկ մի քանի շինություններից: Հյուրանոցն առանձնանում է իր յուրահատկությամբ՝ կոկիկ շրջակա տարածություն, հետաքրքիր ոճի դիզայն, ծավալուն և հարմարավետ հյուրանոցային համարներ, մեծ վերանդաներ, անվճար ինտերնետ, բարձրակարգ սպասարկում, ռեստորաններ, բարեր, ծառայություններ երեխաների համար, սպորտային հանգստի հարմար պայմաններ և շքեղ սպա-կենտրոն:
Հյուրանոցն ունի ընդհանուր 77 համարներ. երկտեղանի կամ մեկտեղեանի մահճակալներ, բազմոց-մահճակալ (մի քանի համարներում), հեռուստացույց LCD 26” (արբանյակային ալիքներ, երաժշտական հաղորդումներ), մինի-բար, սեյֆ, անվճար ինտերնետ-կապ, կոնդիցիոներ – Eco Clima ավտոմատ համակարգով, ուղիղ կապով հեռախոս (2 գծով, մեկը՝ լոգասենյակում), վաննա (որոշ համարներում՝ հիդրոմասսաժով), բալկոն/տեռաս, պատուհաններին միջատներից պաշտպանիչ ցանցեր, չորանոց բալկոնում: Բարձերը ընտրովի են, մատրասները՝ Cocomat:
Հյուրանոցային ծառայություններ
Բարեր՝ լոբբի-բար, բար լողավազանի մոտ
Ռեստորաններ՝ կենտրոնական ռեստորան, գուրմե-ռեստորան a la carte Spa
Ավտոկայանատեղի
Լողավազան՝ ծովային ջրով. փրկարար ծառայություն
Կանչովի բժիշկ (շուրջօրյա)
Ինտերնետ լարային միացումով (համարներում) և Wi-Fi ընդհանուր տարածքներում – անվճար.
Կոնֆերանս-սրահ (տեղավորում է 60- 180 տեղեր) տեխնիկական սարքավորումներով
Մասսաժ սպա-կենտրոնում
Համարների շուրջօրյա սպասարկում
Վարսահարդար սպա-կենտրոնում
Հրակայուն սեյֆ համարներում (նոութբուքի տեղավորման համար), սեյֆ ընդունարանում (կրկնակի բանալիով, բանկային համակարգ)
Քիմ մաքրում և լվացքատուն
Սպորտային հանգիստ
Բադմինտոն
Ծովափին ջրային սպորտի տեսակներ
Դարթս
Սեղանի թենիս
Թենիս
Հսկայական շախմատ
Սպա-կենտրոն
Փակ տաքացվող լողավազան (ծովային ջրով)
Հիդրոմասաժ
Շոգեբաղնիք
Ֆիննական սաունա
Արոմա-սաունա
Ջակուզի
Սպորտային սրահ (անվճար)
Մարմնի և դեմքի կոսմետիկ պրոցեդուրաներ
Տաքացվող (ջերմային) եռատեղ բազմոցներ
Մանիկյուր, պեդիկյուր և մասսաժ
Spa-բար (ջուրը և թեյը – անվճար)
Ծովափ
Հյուրանոցին կից ծովափը պատված է մանր ավազով, արևանոցները և հենահարթակները անվճար են, կան նաև առանձնասենյակներ, ափին կան ծովային սպորտի տեսակներ: