Royal Caribbean-ը կռուիզային տերմինալ կբացի Մայամիում

Կռուիզային Royal Caribbean ընկերությունը հայտարարել է PortMiami-ում նոր կռուիզային տերմինալի կառուցման շուրջ Մայամիi հետ համաձայնության գալու մասին։

Նոր տերմինալը, որը կկառուցվի PortMiami-ում, կդառնա  Royal Caribbean International-ի նավերի տնային նավահանգիստը, այդ թվում՝  «Օազիս» դասի նավի համար․ գրում է  Тravel daily news-ը։

BM_MiamiPort_CGI08_09

15 700 քառակուսի մետր մակերեսով տերմինալը կկոչվի  «Մայամիի թագ»՝ շնորհիվ իր հատուկ տեսքի։ Գիշերները տերմինալը կլուսավորվի՝ ստեղծելով նոր տեսարժան վայր Մայամիի ափագոտում։

Ներկայումս Մայամիի նավահանգիստը ամեն տարի ընդունում է Royal Caribbean ընկերության շուրջ  750 000 ուղևորի, ինչը կազմում է ուղևորների ընդհանուր քանակի  15%-ը, իսկ տերմինալի կառուցումից հետո կռուիզային ընկերության ուղևորահոսքը կավելանա մինչև  1.8 միլիոն մարդ։

You might also like