Royal Caribbean International Quantum և Anthem of the Seas ընկերությունների նավերում կհայտնվի էլեկտրոնային բարմեն՝ որպես նոր նավերի բարձրտեխնոլոգիական դիզայնի մի մաս:
Ինչպես գրում է The Telegraf-ը՝ Bionic բարի այցելուները կարող են խմիչք պատվիրել պլանշետի օգնությամբ, որը կփոխարինի սովորական թղթե ճաշացանկերին, իսկ ռոբոտ բարմենը կխառնի ըմպելիքները: Բայց սա նավերում առկա միակ ֆուտուրիստական նորամուծությունը չէ:
Նավախցիկների այցելուները, ովքեր դուրս կգան նավի ներքին մաս, հնարավորություն կստանան վայելել ծովային տեսարանը վիրտուալ պատշգամբից, որտեղ հեղուկաբյուրեղային էկրանը կհեռարձակի ծովային տեսարանը օնլայն: