Զբոսաշրջիկները կարող են անցնել Նապոլեոնի հայտնի երթուղին Բելգիայի Վալոնիայում: 94-կիլոմետրանոց երթուղին անցնում է ճիշտ նույն վայրերով, որտեղով անցել է Նապոլեոնի բանակը լեգենդար «100-օրյա արշավի» ժամանակ, որն ավարտվել է 1815 թվականի հունիսի 18-ին Վատերլուի ճակատամարտում կրած պարտությամբ:
Ինչպես գրում է La Capitale պարբերականը` զբոսաշրջային խմբերի անցած ճանապարհին կտեղադրվի 200 տեղեկատվական ցուցանակ: Դրանց օգնությամբ զբոսաշրջիկները կծանոթանան վայրերին, որտեղ բանակը կանգ էր առնում, ինչպես նաև` կհիշեն այդ ժամանակվա պատմական իրադարձությունները: «Նապոլեոնի ճանապարհի» բացումը Վատերլուի «Ազգերի ճակատամարտի» 200-ամյակին նվիրված միջոցառումների մի մասն է կազմում, որոնք տեղի կունենան 2015 թվականին: