Իսպանական Քադիսում ստեղծվել է նոր տուրիստական երթուղի` նվիրված կարմիր թունա ձկանը: Կազմակերպիչների կարծիքով` այս երթուղին կամբողջականացնի Անդալուզիայի առաջարկը գինու և խոհարարական տուրիզմի ոլորտում: Երթուղին ընդգրկում է Կոնիլ դե լա Ֆրոնտելա, Բարբատե և Տարիֆա քաղաքները, հետագայում նրանց կմիանան Իսլա Կրիստինա և Պունտա Ումբրիա քաղաքները: Նրանք` բոլորը, կարմիր թունային առնչվող տուրիստական միջոցառումների կազմակերպման մեծ փորձ ունեն: Օրինակ, Կոնիլում արդեն 17 տարի անցկացվում է մասնագիտացված տոնավաճառ, իսկ Բարբատեում նման միջոցառում կազմակերպվում է արդեն հինգ տարի, իսկ Տարիֆեում` առաջին անգամ կազմակերպվել է անցած տարի: Նոր առաջարկի զարգացման համար կստեղծվի հատուկ հանձնաժողով, որի խնդիրն է լինելու հավաքագրել տեղեկատվություն թեմատիկ միջոցառումների մասին, որպեսզի ընգրկեն դրանք երթուղում. հայտնում է BuenaEspana-ն: