Հիմնանորոգվել է Քարահունջ գյուղ տանող ճանապարահը

2012թ. նոյեմբերի 8-ին շահագործման է հանձնվել ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգված Գորիսի տարածաշրջանի Քարահունջ գյուղը արտաքին աշխարհի հետ կապող (Պետ. խճուղի Քարահունջ կմ0+000 – կմ2+020) ճանապարհահատվածը:

Հիմնանորոգվել է Քարահունջ գյուղ տանող ճանապարահըՃանապարհի այս հատվածն անցնում է բարդ տեղանքով։ Հատկապես Քարահունջ բնակավայրի հատվածում երթևեկության համար այն առավել դժվարանցանելի է: Մինչ վերանորոգումը ճանապարհահատվածը չի ունեցել ջրահեռացման համակարգ, անմխիթար վիճակում էին մուտքերն ու իջատեղերը, բացակայում էին անվտանգության տարրերը:

Իրականացված աշխատանքների արդյունքում ճանապարհահատվածը, նախագծով նախատեսված 3-9 մ լայնությամբ, ասֆալտապատվել է։ Ասֆալտապատվել են նաև իջատեղերն ու մուտքերը, դպրոց և գյուղապետարան տանող ուղիները, վերականգնվել է ջրահեռացման համակարգը, տեղադրվել են անվտանգության տարրեր:

Վերականգնման աշխատանքների արժեքը կազմել է շուրջ 183,81 մլն դրամ։
Պատվիրատուն ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» ՊՀ-ն է, կապալառուն՝ «Զանգեզուրտրանսշին» ԲԲԸ-ն։

Վերանորոգման աշխատանքների ավարտից հետո ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի հրամանով ստեղծվել է վերականգնված ճանապարհահատվածն ընդունող հանձնաժողով, որում ընդգրկված էին նախարարության, Սյունիքի մարզի մարզպետարանի, «Տրանսպորտի ԾԻԳ» ՊՀ-ի և «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի, ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության պատասխանատու աշխատակիցներ, նախագծային և տեխնիկական հսկողության կազմակերպությունների ներկայացուցիչները և շահագրգիռ համայնքի ղեկավարը։

You might also like