Սաուդյան Արաբիայի Rosewood Corniche հյուրանոցը հայտարարել է այն մասին, որ մահմեդականների համար սրբազան Ռամադան ամսվա համար պատրաստել է հատուկ առաջարկ: Հյուրանոցի հյուրերին կտանեն էքսկուրսիա դեպի Հիշազ գյուղ: Հյուրանոցի ռեստորաններում ստեղծել են տոնին և ավանդույթներին համապատասխան ինտերիեր` հատուկ արտէֆեկտներով, օրինակ, կտեղադրվեն լույսեր: Հյուրանոցում կլինի ավանդական շուկա` ինչպես Հիշազի հին փողոցներում:
Տոնական տրամադրությունը կզգացվի հենց հյուրանոց մտնելիս, որտեղ տեղադրված է ավանդական վրան, իսկ հյուրանոցի անձնակազմը կհագնի ավանդական հագուստ և այլն: Հյուրերը ոչ միայն կարող են վայելել գիշերային ընթրիքը, այլև հիանալ մայրամուտով: Հյուրանոցի մոտ նաև կա ավտոմեքենաների վարձակալում, որտեղից կարելի է վարձակալել լիմուզին և մեկնել ուղևորության բոլոր սրբազան վայրերով, սկսած Ումրայից, մինչև` Մեքքա. հայտնում է Travel DailyNews-ը: Այս տարի ռամադանը կնշվի հուլիսի 21-ից օգոստոսի 19-ը: