Համարներ կանաց համար` Լոնդոնի էլիտար հյուրանոցում

Լոնդոնի էլիտար Dukes հյուրանոցում բացվել  են համարներ միայն կանանց համար: Դրանք ստացել են Duchess Rooms անունը («Դքսուհու սենյակներ»), ինչը կապվում է հյուրանոցի անվան հետ, որը թարգմանվում է «Դուքսեր»:

Այս համարների սպասարկող անձնակազմը կազմված է  բացառապես կանանցից: Բացի այդ` հյուրերին առաջարկվում է հատուկ հայելիներ, վարսահարդարիչներ և այլ աքսեսուարներ հարդարման համար, ինչպես նաև` մի շարք գլամուրային ամսագրեր: Բոլոր համարները զարդարված են թարմ ծաղկեփնջերով:

Dukes-ի «Կանանց մասի» բացումը համընկավ Դանիայի Կոպենհագեն քաղաքի սկանդալի հետ: Այնտեղ փորձում են արգելել նման հյուրանոցների և համարների ստեղծումը` հղում կատարելով  խտրականության մասին օրենքին: Մասնավորապես` Bella Sky հյուրանոցին հրամայվել է հանել տղամարդկանց մուտքի արգելքը  դեպի կանանց հարկ: Ի պատասխան սրա` հյուրանոցի ղեկավարությունը հայտարարել է, որ  «միակ տղամարդը, ով կարող է բարձրանալ կանանց հարկ,   հրշեջն է»:

You might also like