St. Regis Dubai-ը բացել է իր ֆիրմային Imperial Suite-ը՝ կայսերական լյուքսը, որը դարձել է ամենամեծը հյուրանոցի 52 լյուքս դասի համարներից։ Համարի մակերեսը կազմում է 913 մ2։
Լյուքսը ներառում է երեք ննջասենյակ, 12-տեղանոց ճաշասենյակ, նրբաոճ գրասենյակ, հանգստի գոտի, հանդիպումների համար նախատեսված ընդարձակ սենյակ։ St. Regis Dubai-ի կառավարիչ Ֆայել Էլ Սաադանին, հայտարարելով Imperial Suite-ի բացման մասին, անվանել է լյուքսը «շքեղ համարների հավաքածուի մարգարիտ» ։
St. Regis հյուրանոցը, որն ունի 234 համար, որոնցից 52-ը լյուքս դասի են, բացվել է Դուբայում 2015 թվականի նոյեմբերին։
52 շքեղ համարներից յուրաքանչյուրը իրենից ներկայացնում է բաց և ընդարձակ տարածք՝ համալրված այնպիսի դետալներով, ինչպիսիք են՝ բյուրեղյա ջահերը, մարմարյա սանհանգուցը և ֆիրմային մահճակալները։ St. Regis Dubai-ի առավել տպավորիչ լյուքսերից են երկու Royal Suite-ները և չորս Grand Suite-ները, որոնք ամեն ինչից զատ ունեն նաև սպա պրոցեդուրաների համար նախատեսված միջոցներ։
Այլ հոդվածներ