Հռոմում երկրորդ Կոլիզեյն է հայտնվել

Ազատ հողատարածքի որոնման և հոգնեցնող թղթաբանական իրարանցման մի քանի տարիներ անց որոշում է  կայացվել  Հավերժական քաղաքում կառուցել ժամանակակից ֆուտբոլային մարզադաշտ։

41

Նախագծի հեղինակները հայտնում են, որ  Stadio del Roma-ն արտաքինից կհիշեցնի ժամանակակից մեկնաբանությամբ Կոլիզեյը։ Բացի ֆուտբոլային խաղերից, արենայում նախատեսվում է  անցկացնել նաև մշակութային և մարզական այլ միջոցառումներ։ Մասնավորապես, մարզադաշտը համերգային հարթակ կհանդիսանա համաշխարհային աստղերի համար։

52 հազար հանդիսատես տարողունակությամբ մարզադաշտը կդառնա Իտալիայի ամենանշանավոր նախագծերից մեկը և կկառուցվի  «Ռոմա» ակումբի համար։