Ռումինիա. Օտարերկրացի զբոսաշրջիկները խուսափում են հյուրանոցներից

Romania,  hotelsԱյն օտարերկրյա քաղաքացիները, ովքեր 2012 թվականին առնվազն մեկ գիշեր մնացել են տեղի հյուրանոցային համարում,  ամբողջ զբոսաշրջային հոսքի մեկ քառորդից քիչ են:  Ռումինիայի 7.6 միլիոն զբոսաշրջիկների միայն 20%-ն է օտարերկրացի, այդպիսով, ցուցանիշը կազմում է 1.5 մլն. մարդ: Նման տվյալներ են գրանցվել նաև 2011 թվականին: Սակայն այս վիճակագրությունը ճշգրիտ համարել չի կարելի, քանի որ այն չի հաշվում մարդկանց, ովքեր մնացել են ընկերների տանը, «տուրիստակա սև շուկայում» և երկրի գյուղական համայնքներում: Օտարերկրացի զբոսաշրջիկների մեծ մասը եվրոպական երկրներից են. նրանք 94.2% են, իսկ ԵՄ-ն ներկայացված է 60%-ով:

You might also like