Նոր Cavalli Ibiza Restaurant & Lounge ռեստորանը գտնվում է La Marina նավահանգստի մոտ՝ Միջերկրական ծովը բացվող հրաշալի տեսարանով: Հաստատության մթնոլորտը կանխատեսելի՝ շքեղ և ճաշակով:
Ռեստորանում կարելի է ճաշել բացօթյա՝ հասմիկներով, ցախկեռասով և մանգոլիով շրջապատված: Հաստատության ինտերիերը Cavalli ոճով է: Կենդանական պատկերներով կտորով պատված աթոռներ, փափուկ բարձեր և դեկորի այլ տարրեր. բոլորը Roberto Cavalli Home Collection հավաքածուից են:
Ճաշացանկը հիմնականում իտալական է՝ տոսկանիական ընդգծվածությամբ: Գինին այստեղ մատուցում են Տոսկանիայի գինու գործարանից, որը պատկանում է Ռոբերտո Կավալիի ընտանիքին: Որպես լրացում՝ հաճելի երաժշտություն, որը կզարդարի ռոմանտիկ ընթրիքը:
Սա Կավալիի առաջին հաստատությունը չէ. դիզայներին են պատկանում նաև Cavalli Restaurant & Lounge-ը Միլանում, Cavalli Caffé Ֆլորենցիայում և Սեն Տրոպեում և Cavalli Club գիշերային ակւոմբները Դուբայում և Միլանում: