Հայաստանում վճարովի ճանապարհներ կարող են հայտնվել

Հայաստանում կարող են հայտնվել վճարովի ճանապարհներ :

Այս մասին է հայտարարել տրանսպորտի, կապի ու ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը, հայտնում է Aysor.am-ը:

Նախարարի խոսքերով, վճարովի ճանապարհները լինելու են այլընտրանքային՝ անվճարների պահպանմանը զուգահեռ:

«Մասնավորապես, քննարկվում է դեպի հանրապետության հարավ` Սիսիան-Ագարակ գնացող հատվածում ունենանք վճարովի ճանապարհ… Անվճարի և վճարովիի ժամանակային տարբերությունը այդ հատվածում կլինի 3-ից 3,5 ժամ», – ասել է նա:

Այս պահին ՀՀ-ում վճարովի ճանապարհներ չկան: Նմանատիպ ծրագրեր են մշակվում նաև Ադրբեջանում ու Վրաստանում, իսկ ԵՏՄ երկրներից վճարովի ճանապարհներ կան ՌԴ-ում, Բելառուսում ու Ղազախստանում:

Աղբյուրը՝ PanArmenian.net

You might also like