Բրիտանացի միլիարդատեր և Virgin ընկերության սեփականատեր, որի մեջ է մտնում Virgin Atlantic ավիաընկերությունը, Ռիչարդ Բրենսոնը մյուս ամսվա մեջ որպես բորտուղեկցորդ կաշխատի: Դա է խաղադրույքի պայմանները, որով նա պարտվել է մեկ այլ գործարարի` AirAsia ավիաընկերության նախագահ Թոնի Ֆերնանդեսին:
Ինչպես հայտնում է F1news.ru-ն` 2010 թվականին երկու գործարարներ վիճարկեցին թե «Ֆորմուլա 1»-ի առաջնության ժամանակ ո”ր թիմը կզբաղեցնի բարձր հորիզոնական` Virgin Racing-ը, որը Բրենսոնը ֆինանսական օգնություն է ցուցաբերել, թե Lotus Racing-ը, որին սատարում է Թոնի Ֆերնանդեսը: Համաձայն պայմանների` պարտվող կողմը պետք է հաղթող կողմի ավիաընկերության ինքնաթիռում բորտուղեկցորդ աշխատի:
Բրենսոնը այդ ժամանակ պարտվել էր: Տարբեր պատճառներով «պարտքի» վճարումը բազմիցս հետաձգվում էր, բայց այժմ հայտարարվել է, որ մայիսի 12-ին հանրահայտ բրիտանացին, որը պիտի AirAsia ավիաընկերության բորտուղեկցորդուհի աշխատի, կբարձրանա ինքնաթիռ Ավստրալիայի Պերտ քաղաքից և կուղևորվի Մալազիայի Կուալա Լումպուր քաղաք: AirAsia չվերթի տոմսերը ազատ կարող են ձեռք բերել բոլոր ցանկացողները: հայտնվում է, որ յուրաքանչյուր տոմսի արժեքը մոտ 100 ավստրալիական դոլար է, որն էլ կտրամադրվի մանկական Starlight Children’s Foundation բարեգործական հիմնադրամին: