Ռիչարդ Բրենսոնը Synergy Global Forum 2017-ում բիզնես հանդիպման ժամանակ հայտարարել է, որ իրեն պատկանող Virgin Galactic ընկերությունը վաճառել է 900 տոմս տիեզերքում զբոսաշրջային թռիչք կատարելու համար։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Unity տիեզերանավի մեկ տոմսն արժե 250 հազար դոլար, բայց ժամանակի ընթացքում գինը կարող է նվազել։ Բրենսոնի խոսքերով՝ երկու-երեք ամիս անց կսկսվի նոր ժամանակաշրջան, երբ մարդիկ իրենց թույլ կտան թռչել տիեզերք։
Virgin Galactic-ը ցուցադրել է Unity-ն 2016 թվականի փետրվարին, նույն թվականի դեկտեմբերին տիեզերանավը առաջին փորձարկումն է անցել։
2014 թվականին Enterprise զբոսաշրջային տիեզերանավը՝ Unity-ի նախնին, ձախողվեց փորձնական թռիչքի ժամանակ, որի արդյունքում մահացավ օդաչուներից մեկը։