Իսլանդական Ռեյկյավիկը պաշտոնապես անվանվել է գրականության քաղաք ՅՈՒՆԵՍԿՈ-ի կողմից: Կազմակերպությունը քաղաքին արժանացրել է այդքան մեծ պատվի` շնորհիվ հայտնի միջնադարյան պատմությունների- սաագաների: Այդ լեգենդները վաղուց արդեն համաշխարհային գրականության պատմության մի մասն են դարձել:
«Ռեյկյավիկը հայտնի է իր գրականության պատմությունով և անգնահատելի միջնադարյան արվեստի ժառանգությամբ` սաագաներով: Քիչ բնակիչ ունեցող (200 հազ.) քաղաքի համար Ռեյկյավիկը հատկապես գնահատվում է նրա համար, որ գրականությանը տալիս է մեծ ուշադրություն ժամանակակից ուրբանիզացված լանդշաֆտում, ժամանակակից հասարակությունում և քաղաքացիների ամենօրյա կյանքում »,- ասվում է ՅՈՒՆԵՍԿՈ-ի կայքում:
Կազմակերպիչների կարծիքով Ռեյկյավիկը զբաղեցնում է յուրահատուկ տեղ համաշխարհային գրականության պատմության մեջ շնորհիվ իր գրողների, պոետների և մանկական հեղինակների: Ռեյկյավիկը դարձել է հինգերորդ քաղաքը, որը ստացել է այդպիսի կոչում: Առաջին չորսը քաղաքներն են Էդինբուրգը (Շոտլանդիա), Այովան (ԱՄՆ), Մելբուռնը (Ավստրալիա), Դուբլին (Իռլանդիա):