Սկսվել է Բարսելոնի ամենահայտնի շենքի՝ Անտոնիո Գաուդիի ճարտարապետական գլուխգործոցի՝ Կասա Միլայի վերականգման աշխատանքները: Աշխատանքները իրականացնում է Catalunya-La Pedrera ֆոնդը, այն կտևի մոտ մեկ տարի: Նախագծի բյուջեն կազմում է 750 000 եվրո. հայտնում է Noticia.ru-ն:
Վերականգման ընթացքում կմաքրվեն ճակատային հատվածի քարերը, պատշգամբների ճաղավանդակները և կվերացվեն ժամանակի ընթացքում առաջացած ճեղքերը: Գործընթացը կլինի շենքի բոլոր հարկերում: Այդ ամենի հետ մեկտեղ, վերականգման գործընթացները չեն խանգարի մշակութային միջոցառումներին և էքսկուրսիաներին:
Casa Milà – ն բնակելի շենք է` կառուցված 1906-1910 թվականներին Բարսելոնում Միլա ընտանիքի համար: Դա կատալոնական մայրաքաղաքի ամենակարևոր տեսարժան վայրերից մեկն է համարվում: Տունը գտնվում է Passeig de Gràcia բուլվարի և Carrer de Provença փողոցի խաչմերուկում:
Այն դարձել է Գաուդիի վերջին աշխարհիկ աշխատանքը, մինչև նա իրեն չի նվիրել Սագրադա Ֆամիլիա տաճարի աշխատանքներին: Կասա-Միլան համարվում է XX դարի առաջին կառույցներից մեկը, որը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում (1984թ): Անցյալ տարի այս հուշակոթող է այցելել 1.5 միլիոն զբոսաշրջիկ: