Ռեստորաններ, որտեղ հայտնվելը դժվար է

Մինչև վերջերս «Աշխարհի ո՞ր ռեստորանում է դժվար սեղան ամրագրել» հարցի պատասխանը ակնհայտ էր՝ «El Bulli»: Բայց, երբ Ֆերրան Ադրիան՝ մոլորակի լավագույն հաստատության սեփականատերը, որոշեց փակել այն, նա հնարավորություն տվեց մյուս ռեստորաններին հավակնել աշխարհի ամենահայտնի ռեստորան  կոչվելու իրավունքին: Կան շատ պատճառներ, որ այս կամ այն  ռեստորանում սեղան ամրագրելը նույնքան դժվար է, որքան օրինակ մաքրել ավգյան ախոռները: Հաստատությունը կարող է ունենալ քիչ քանակով սեղաններ կամ այնտեղ սիրում են սնվել աստղերը, ովքեր մշտապես ցանկանում են հեռու մնալ օտար աչքից: Ռեստորանները կարող են հաջողություն վայելել համադամասերերի շրջանում, ովքեր այն ընդգրկում են պարտադիր այցելվող վայրերի ցանկում, կամ էլ դրանք կարող են լինել պարզապես լավ հաստատություններ` հիանալի խոհանոցով, որի՝ երկար տարիներ վաստակած  հեղինակությունը նպաստում է նրան, որ այցելուների հոսքը երբեք չպակասի: Բայց ինչ պատճառներ էլ, որ լինեն, փաստը մնում է փաստ, որ կա ռեստորանների մի խումբ, որոնց սեղանիկները պետք է ամրագրել ամիսներ առաջ: Այդպիսի վայրերը կարող են իրենց թույլ տալ մերժել անհամբեր հաճախորդին:

Urasawa (Լոս Անջելես, ԱՄՆ)

Urasawa ռեստորանում ամեն երեկո հասանելի է միայն 10 սեղանիկ: Դրա բացատրությունը շատ պարզ է. ֆանտաստիկ ճաշացանկ՝ կազմված 29 ուտեստներից՝ հայտնի ավագ խոհարար Հիրոյուկի Ուրասավից: Այս հաճույքի արժեքը կազմում է մեկ հոգու համար $600, որը ռեստորանի բազմաթիվ այցելուները չեն համարում շատ բարձր: Չէ որ սա Urasawa-ն է. այստեղ նույնիսկ կիբոֆոբիան  (սնունդից վախ) կարող են հեշտությամբ բուժել:

Սեղանի ամրագրման հավանականությանը այս կյանքում. այն պետք է ամրագրել  մեկ ամիս առաջ, կամ կարելի է խնդրել տեղ պահել  այն դեպքերի համար, երբ  ինչ-որ մեկը չեղյալ համարի իր ամրագրումը: 

The Ivy (Լոնդոն, Անգլիա)

Լոնդոնում ռեստորանները նույնքան արագ են վեր բարձրանում, որքան արագ իջնում են անդունդը, իսկ այ թատրոնասերների ընտրած The Ivy-ին, ըստ երևույթին, ոչինչ չի սպառնում: Այստեղ մերիտոկրատիա չեն խաղում. հայտնիների հետ մեկտեղ « The Ivy»-ում կարող են ճաշել նաև հասարակ մարդիկ: Հիանալի  «օլդսքուլային» խոհանոցը  լիովին փոխհատուցում է ամրագրման համար վատնած ջանքերը:

Սեղանի ամրագրման հավանականությանը այս կյանքում. որպես օրենք, այն պետք է ամրագրել նախօրոք, բայց երբեմն  կարող է  և  հաջությունը ժպտա ձեզ: 

 

 

 

Minibar в Cafe Atlantico (Վաշինգտոն, ԱՄՆ )

Խոհարարական համեղ ուտեստների նորարարական ճաշացանկը՝ ստեղծված Ամերիկայի ամենասիրելի խոհարարների կողմից, և ընդամենը վեց հասանելի վայրը այս ռեստորանը դարձնում են աշխարհում ամենադժվար հասանելի ռեստորաններից մեկը: Խոսե Անդերսի տաղանդը՝ նրա ունակությունները  մոլեկուլային մթերքների մեջ և խաղարկային երևակայությունը նպաստում են նրան, որ «Մինիբարի» հաճախորդները մշտապես հեռանան գոհ և $125 դոլարով աղքատացած:

Սեղանի ամրագրման հավանականությանը այս կյանքում. սովորաբար բոլոր սեղանները զբաղեցրած են մեկ ամիս առաջվանից, այնպես որ, եթե դուք անձամբ ծանոթ չեք ավագ խոհարարի հետ, ապա ձեր շանսերը շատ քիչ են: 

Aronia De Takazawa (Տոկիո, Ճապոնիա)

Aronia De Takazawa ռեստորանում ընդամենը երկու սեղան է՝ նախատեսված ութ մարդու համար: Սեփականատերերը նույնիսկ մտադիր չեն ընդլայնել տարածքը, քանի որ, նրանց կարծիքով, սնման մշակույթում կարևորը մտածողությունը և մանրամասն պատրաստվածությունն է, ոչ թե հոսքագիծը: Երջանիկները, ում հաջողվել է հայտնվել ռեստորանում, կարող են հետևել, թե ինչպես է  ավագ խոհարարը պատրաստում իրենց պատվերը:

Սեղանի ամրագրման հավանականությանը այս կյանքում. հաստատությունը ունի իր  «սպասման ցանկը». ձեզ կտեղեկացնեն, երբ սեղան ազատվի:  

Tetsuya’s (Սիդնեյ, Ավստրալիա)

«Ավստրալիացի ճապոնացու»՝ Տեցուա Վակուդայի Tetsuya’s ռեստորանը իր գործունեության քսան տարիների ընթացքում մեծ հարգանքի է արժանացել «elite» դասի համաշխարհային ռեստորանային արդյունաբերության ոլորտում: Դա իսկական խոհարարական ստանդարտ է. 10 ճաշատեսակներից բաղկացած համտեսման ընթրիք, այդ թվում՝ թթվեցրած թասմանյան օվկիանոսային կարմրախայտ՝ շականագագույն ջրիմուռներով, ճապոնական բողկով և սամիթով: Այդ ամենը ընդամենը՝ $200 դոլար:

Սեղանի ամրագրման հավանականությանը այս կյանքում. ռեստորանում հնարավոր է ամրագրել սեղան թեկուզ մեկ տարի առաջվանից, բայց, միևնույն է, պետք է սպասեք ամենաքիչը 3 ամիս: 

French Laundry (Յոնտվիլլ, ԱՄՆ)

Կալիֆորնիայի Թոմաս Կելլերի հանրահայտ ռեստորանը նախկինի պես համարվում է լավագույնը ԱՄՆ-ում: Չնայած համտեսման ճաշացանկը արժե  $270 դոլար, դա չի խանգարի  այցելուներին վայելել «Ֆրանսիական լվացքատան» ուտեստները, որպեսզի հետո գլուխ գովան այս մասին իրենց ծանոթների մոտ: Հատկանշական է, որ պարոն Կելլերը զբաղվում է ամերիկյան դասական և բարդ ֆրանսիական խոհանոցների միաձուլումով:

Սեղանի ամրագրման հավանականությանը այս կյանքում.  ռեստորանը պատվերներ է ընդունում  այցելության ամսաթվից երկու ամիս առաջ: Լավ նորություն է այն, որ նույնիսկ տեղի բացակայության դեպքում ձեզ կարող են նստեցնել կենսաթոշակառուներից մեկի կողքին: 

Le Comptoir du Relais (Փարիզ, Ֆրանսիա)

Այս փոքրիկ ռեստորանը բացել է Իվ Կանդեբորը 2005 թվականին: Ամեն օր 20:00-ից հետո ավագ խոհարարը կազմակերպում է համտեսային ընթրիք ՝ կազմված հինգ ուտեստներից (50 եվրո), որոնք ամեն օր փոխվում են: Հաստատապես կարելի է սպասել պանրի զամբյուղին, ինչպես նաև՝ պիրենեյան կամ բասկյան խոհանոցի ինչ-որ ուտեստ: Սա անկրկնելի ատրակցիոն է, որը անմիջական կապ ունի բարձրակարգ խոհանոցի հետ:

Սեղանի ամրագրման հավանականությանը այս կյանքում. սպասումը երկար կարող է տևել, եթե դուք բավականաչափ համբերատար չեք, որպեսզի սպասեք բացօթիկում ընթրիքին:   

Rao’s (Նյու Յորք, ԱՄՆ)

Rao’s ռեստորանը մեծ համբավ ունեցավ այն բանից հետո, երբ 1970-ական թվականներին հայտնվեց «New York Times»-ի էջին: Մինչև այդ պահը այս հաստատությունը եղել է աննկատելի՝ չնայած մատուցվող հիանալի նեապոլիտանական ուտեստներին: Ռեստորանը այնքան հայտնի է, որ 10 սեղաններից մեկը այժմ գրեթե «պատկանում» է ինչ-որ մեկին և անցնում է ժառանգաբար: Այդ երջանիկները հազվադեպ են իրենց տեղը զիջում սովորական մահկանացուներին:

Սեղանի ամրագրման հավանականությանը այս կյանքում. զրոյական, բայց  Rao’s-ից կա նաև Լաս Վեգասում, որտեղ ձեզ հաջողությունը կժպտա: 

Fat Duck (Բրեյ, Անգլիա)

Ավագ խոհարար Հեսթոն Բլյումենտալին անվանում են  «խոհանոցային ալքիմիկ», քանի որ նա կարողանում է իսկական հրաշքներ կատարել: «Յուղոտ բադը» դրա վառ ապացույցն է: Տարօրինակ կառույցը բավականին համեստ ինտերիերով պահպանում է մոլեկուլային խոհանոցի  իսկական համերի և հոտերի հրաբուխ (մեկ անձը £195 ֆունտ ստերլինգ)՝ աղավնիներով խմորեղեն, նարինջի համով կարմիր դոնդող և  բազուկի համով նարինջներ…

Սեղանի ամրագրման հավանականությանը այս կյանքում. սեղանը անհրաժեշտ է ամրագրել 2 ամիս առաջ, բայց Լոնդոնում ռեստորանի բացումից հետո The Fat Duck ռեստորան մտնել ցանկացողների  շանսերը ավելի են մեծացել: 

Noma (Կոպենհագեն, Դանիա)

Կոպենհագենում ավագ խոհարար Ռենե Ռեդզեպի կողմից բացված Noma ռեստորանը շատ քննադատների կարծիքով աշխարհում լավագույնն է համարվում: Այստեղի խոհարարական հրաշագործները կարողանում են իդելական կերպով համատեղել տեղի և սեզոնային մթերքները, որը սովորական ճաշարանը դարձրել է մոլորակում երրորդ ամենաշատ այցելվող և հայտնի ռեստորաններից մեկը և ակնհայտ կերպով բարձրացրել է դանիական խոհանոցի ճանաչվածությունը:

Սեղանի ամրագրման հավանականությանը այս կյանքում. պատվերները ընդունվում են նշանակված ամսաթվից 3 ամիս առաջ, բայց թող ձեզ չխաբի ընկերական դանիական ակցենտը. ռեստորան մտնելու շանսերը անգամ կես տարի առաջվանից պատվիրելու դեպքում էլ քիչ է: 

 

You might also like