Երբ մենք խոսում ենք այնպիսի հաստատությունների մասին, ինչպիսիք ե` Նյու Յորքի «Katz’s Delicatessen»-ը կամ Փարիզի «Café des Deux Moulins» -ը, ապա մենք պարտադիր հիշում ենք Հարրիին և Սալլիին և Ամելիին ովքեր խորասուզված էին իրենց ռոմանտիկ երևակայության մեջ: Այսօր մենք կայցելենք այն ռեստորանները, որոնք դարձել են կինոնկարների նկարահանման հրապարակ և արժանացել «Օսկար» մրցանակի:
21 Club
«21» ռեստորանը, որը հայտնվել է Նյու Յորքում 1922 թվականից, համարվում է «Մեծ Խնձորի» առավել հայտնի վայրերից մեկը: Այս վայրը հեշտությամբ կարող ենք ընկալել որպես թանգարան. ռեստորանի պատերը և առաստաղը ծածկված է որքան հնարավոր է շատ խաղալիքներով, որոնց մեջ կան ինքնաթիռների, ավտոբուսների, ավտոմեքենաների մոդելներ և անգամ նավթակայաններ: Իսկ հաստատության ներքնահարկերում մինչև այժմ էլ պահպանվում են այնպիսի հայտնի մարդկանց գինիների հավաքածուները, ինչպիսիք են՝ Ջոն Քենեդին և Ռիչարդ Նիքսոնը, Էլիզաբետ Թեյլորը և Էռնեստ Հեմինգուեյը, Ֆրենկ Սինատրան, Սոֆի Լորենը և Մերիլին Մոնրոն:
«21 Club» ռեստորանը հայտնվում է բազմաթիվ կինոժապավեններին՝ «Ամեն ինչ Եվայի մասին», «Բառեր գրված քամու վրա», «Ադամանդները հավերժ են», «Հաջողության քաղցր բույրը», «Նախաճաշ Տիֆանիի մոտ», «Տիկնիկների հարթավայրը» և այլն: Բայց Հոլիվուդյան ռեստորանային «կարիերայի» գագաթնակետն է դարձել «Ուոլ Սթրիթ» ֆիլմը, որտեղ Մայքլ Դուգլասը հարստանալու գաղտնիքներն է կիսում Չառլի շինի հետ: Ի դեպ այժմ էլ կարող եք պատվիրել կինոնկարից հայտնի ֆիրմային ուտեստը՝ թարթարը:
Այցելության արժեքը. Նախուտեստներ սկսած 18 դոլարից, հիմնական ուտեստներ՝ 33 դոլարից, աղանդերներ՝ 12 դոլարից, կարմիր բուրգունդյան գինի՝ 120 դոլարից:
Café des Deux Moulins
Մոնմարտեի «Երկու ջրաղացներ» անվանումով սրճարան-բրասսերին դարձել է կարևոր հաստատություն այն բանից հետո, երբ 2001 թվականին Ժան Պիեր Ժենյոի «Ամելի» ֆիլմը թնդաց ողջ աշխարհով մեկ: Սրճարանը բացվել է դեռևս անցյալ դարի սկզբին, բայց իր անվանումը ստացել է միայն 1950-ական թվականներին: Այդ ժամանակից ի վեր այստեղ անգամ ինտերիերը չի փոխվել:
Ֆիլմը Ամելի անունով մի աղջկա մասին է, որը սրճարանում մատուցողուհի է աշխատում և զբաղված է իրեն շրջապատող մարդկանց կյանքը բարելավելով: Այս ֆիլմը առաջադրվել է հինգ «Օսկար» մրցանակի: Սրճարանի պատերին կախված են Օդրի Տոտուի լուսանկարները, իսկ ահա մատուցողուհիներին, որոնք թեկուզ հեռակա կհիշեցնեն Ամելիին, դուք այստեղ չեք գտնի. «Երկու ջրաղացներ» սրճարանում մատուցողուհիների փոխարեն սպասարկումը կատարում են միայն տղամարդիկ:
Այցելության արժեքը. երկուսի համար ճաշը կարժենա 50 եվրո:
Katz’s Delicatessen
Ո՞վ կմտածեր, որ ճաշարանը այդքան սեքսուալ կարող է լինել: Դուք դրանում անձամբ կարող եք համոզվել եթե դիտեք «Երբ Հարրին հանդիպեց Սալլիին» ֆիլմը, որի մի հատված նկարահանվել է «Կատցի աղանդերներ» ճաշարանում:
Այս փոքրիկ ռեստորանը կահավորված է եվրոպական ոճով և գտնվում է Մանհեթենում: Այստեղի ամենահայտնի ուտեստը համարվում է ապուխտով սենդվիչը, որը կարող ենք համարձակորեն անվանել ամենալավը Նյու Յորքում: Այսօր «Katz’s Delicatessen»-ը ամեն կերպ պահպանում է ավանդականը պատմական Ներքին Իստ-Սայդի հրեական ավանդույթները, այնպես որ սիրով սպասում ենք, եթե անգամ դուք չեք խոսում իդիշերեն:
Այցելության արժեքը. նախուտեստներ սկսած 3.75 դոլարից, ապուրներ՝ 5.45 դոլարից, ապուխտով սենդվիչ՝ 16.95 դոլարից, աղանդեր՝ 3.75 դոլարից:
Randy’s Donuts
Այս շենքը պարզապես չնկատել չի լինի. նրա տանիքին տեղադրված է հսկայական փքաբլիթ, որը վաղուց դարձել է Կալիֆորնիայի ճանաչողական խորհրդանիշներից մեկը: Որպեսզի հաշվենք այն ֆիլմերը, որտեղ երևացել է այս փքաբլիթի հաստատությունը, չի բավականացնի նույնիսկ տեղի աշխատողների ձեռքերի մատները. «Երկրային աղջիկները հեշտ հասանելի են», «Մարսը հարձակվում է», «Ոսկե երեխան», «Գիշերվան», «Հանված սպանության համար», «Կոկորդիլոս Դանդին Լոս Անջելեսում», «Հրաբուխ» և այլն:
Բայց եթե ձեզ հարկավոր է ապացույցներ, որ «Փքաբլիթ Ռենդին» կապ ունի «Օսկարի» հետ, ապա ձեզ պետք է վերանայել գիտաֆանտաստիկ «Երկաթե մարդը» մարտաֆիլմի երկրորդ հատվածը: Ֆիլմի հատվածներից մեկում Թոնի Ստարկը, որի դերակատարը Ռոբերտ Դաունի կրտսերն է, նստած հսկայական փքաբլիթի վրա վայելում է փքաբլիթները, որն էլ իդելական է նայվում Ինգլվուդի լանդշաֆտին:
Այցելության արժեքը. փքաբլիթներ սկսած 0.85 դոլարից:
Empire Diner
Եվս մեկ «օսկարակիր» Նյու Յորքից «Empire Diner» ռեստորանն է, որը հայտնիների մասին բազմաթիվ հիշողություններ է պահում իր մեջ: 2010 թվականի մայիսին հաստատության սեփականատերերը հայտարարեցին հաստատության փակման մասին, բայց 2013 թվականի ամռանը «Empire Diner»-ը բարձր բարի աթոռներով և սև-սպիտակ 1950-ականների ոճային ինտերիերով կրկին ասպարեզ եկավ:
Խորտկարանը հնարավոր է տեսնել Վուդի Ալենի «Մանհեթեն» ֆիլմում, որտեղ նա խաղում է ոչ երիտասարդ ինտելիգենտի դեր, որը ունի որոշ խնդիրներ կանանց հետ նյույորքյան ճնշող մթնոլորտում:
Այցելության արժեքը. նախուտեստներ սկսած 8 դոլարից, հիմնական ուտեստներ սկսած 16 դոլարից, աղանդերներ՝ 6 դոլարից, մեկ շիշ կարմիր գինի՝ 40 դոլարից:
New York Grill
Մի վախեցեք չենք որոշել շրջել Նյու Յորքի հաստատություններով: Չնայած իր անվանը՝ «New York Grill» ռեստորանը գտնվում է Տոկիոյում, իսկ ավելի ստույգ Park Hyatt Tokyo հյուրանոցի 52-րդ հարկում: Բայց տեղի վայլեչությունից պարզապես երևում է ամերիկյան ոճը, իսկ ճաշացանկը ներկայացված է անգլերեն լեզվով:
2003 թվականին տեղի ունեցավ «Թարգմանության դժվարություններ» ֆիլմի պրեմիերան, որտեղ պատմվում է երկու երիտասարդ մարդկանց մասին, որոնց ճակատագիրը միացրել է ասիական խոշորագույն մեգապոլիսներից մեկում: Շառլոտտան (Սկարլեթ Յոհանսոն) հանդիպում է Բոբ Հարրիսին (Բիլլ Մյուրեյ) «New York Grill» բարում, որտեղից էլ նրանք միասին ուղևորվում են ճանապարհորդության Ճապոնիայի մայրաքաղաքով: Հնարավոր է այս վայրում ձեզ ևս սպասում է պատահական հանդիպում:
Այցելության արժեքը. նախուտեստներ սկսած 20 դոլարից, հիմնական ուտեստներ սկսած 45 դոլարից, աղանդերներ 10 դոլարից, մեկ շիշ կարմիր գինի՝ 95 դոլարից:
Sardi’s
Եվ կրկին նորին գերազանցություն Նյու Յորք: «Sardi’s»-ը հայտնի է ավելի շատ բրոդվեյյան շրջանում, և դա բացատրվում է ռեստորանի գտնվելու վայրով, որը տեղակայվել է քաղաքի թատերական շրջանի հենց կենտրոնում: Հաստատությունը մեկ անգամ չէ, որ հայտնվել է կինոէկրաններին, բայց ցավոք, ամենահիշվող «մասնակցությունը» ունեցել է «Մապպետները Մանհեթենում» ֆիլմում:
«Sardi’s»-ում Կերմիտ գորտը փորձում է իրեն ներկայացնել բրոդվեյյան հեղինակություն: Նրան նաև հաջողվել է իր լուսանկարը փակցնել հաստատության պատին: Ի դեպ ամենահայտնի Մապպետ-տիկնիկի լուսանկարը կախված է ռեստորանում մինչև այժմ:
Այցելության արժեքը. նախուտեստներ սկսած 12 դոլարից, հիմնական ուտեստները սկսած 28 դոլարից, սենդվիչ՝ 19 դոլարից, աղանդերներ 9.75 դոլարից, մեկ շիշ կարմիր գինի՝ 25 դոլարից: